573.17
6.58
485
+32
Եղանակը Երևանում
Հայ

ԵԿԳ–ը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի գործարկման մասին

17:58
12 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շարունակելով ներկայացնել Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը՝ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը հանդիսանում է մեծն արտիստի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքը՝ սկսված դեռևս 2017 թվականին։

Մեկ ու կես տարվա ընթացքում մաեստրոն և նրա ընտանիքն անմիջական մասնակցություն են ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման բոլոր փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչև ձևավորման հաստատումը: Սերտ համագործակցության ջերմ դրվագներից մեկը մաեստրոյի 2017 թվականի մայիսին գործարան կատարած այցն է: Այցի ընթացքում նկարահանվել է կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որը պատմում է մեծանուն արտիստի անսահման վարպետության և արվեստի ու դրա յուրաքանչյուր դրսևորման հանդեպ նրա տածած սիրո մասին:

Միանալով մաեստրոյի մարդասիրական առաքելությանը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաև գալիք սերունդների համար բացառիկ հարթակ հանդիսացող «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին և նախատեսված է ֆրանսիական մշակույթի տարածման և Հայաստանից ու այլ երկրներից սկսնակ արտիստների աջակցման համար:

Ազնավուրի հիշատակը, նրա փիլիսոփայությունը, քարոզվող արժեքները և բեմ դուրս գալուն պես բոլորին պարգևած անվերջ տոնը կապրեն հավերժ: Այս կապակցությամբ նոյեմբերի 17-ին ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդես, որը ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել ARARAT-ի փակ միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսն անվճար կգործի մայրաքաղաքի բոլոր բնակիչների և հյուրերի համար: Մեծանուն երգիչը, ով հանդիսատեսին զարմացրել է իր ողջ կարիերայի ընթացքում, կշարունակի ներկայացնել իր վարպետության եզրերը:

«Ի շնորհիվ Շառլ Ազնավուրի և իր ընտանիքի հետ այս բացառիկ համագործակցությանը՝ մենք հնարավորություն ունեցանք մեկ ու կես տարվա ընթացքում ականատես լինել ոգեշնչման, առատաձեռնության, վարպետության և սեփական մասնագիտության հանդեպ աներևակայելի սիրո պատմությանը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս նախագիծը կբացահայտի իր մշակութային ժառանգության ևս մեկ եզր», - նշում է ԵԿԳ-ի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

«ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է ոչ միայն իմ հոր կարիերայի առանցքային փուլերը, այլև այն արժեքները, որոնք նա մարմնավորում է՝ նրբագեղություն, անսահման վարպետություն և առատաձեռնություն: Ինձ հաճելի է տեսնել, որ այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին է Երևանի կոնյակի գործարանը, ցանկանում է և պատրաստ է աջակցել այն մարդասիրական նախաձեռնություններին, որոնց հավատում է», - «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուր:

Загружается новость ... "Лево"

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ
Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ
“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում

1981: Հավերժական սիրո նոտաներ
“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ARARAT Charles Aznavour Signature Blend - ի սպիրտների միջին տարիքը 25 տարի է: -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
08 Օգոստոսի 2020
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը հրապարակել է դեմքի լուսանկարները սարսափելի վթարից հետո (ՖՈՏՈ)
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը հրապարակել է դեմքի լուսանկարները սարսափելի վթարից հետո. ՖՈՏՈ
15:07
08 Օգոստոսի 2020
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
14:47
08 Օգոստոսի 2020
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ներկայացնում ենք ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
11:05
07 Օգոստոսի 2020
«Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»․ Արոնյանը խոսել է երջանկության, նոր ընտրյալի և իր կյանքի ուղու մասին (ՖՈՏՈ)
«Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար»․ Լևոն Արոնյանը խոսել է երջանկության, նոր ընտրյալի և իր կյանքի ուղու մասին․ ՖՈՏՈ
20:54
05 Օգոստոսի 2020
Մոնթեան՝ կերակրելուց հետո․ Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
20:40
05 Օգոստոսի 2020
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու 200 հազ․ ԱՄՆ դոլար կհատկացնի պայթյունի հետևանքով վնասված եկեղեցու վերականգնմանը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար
16:35
05 Օգոստոսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չվերթերի չվացուցակը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթերի տոմսերի գները
15:35
05 Օգոստոսի 2020
«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում (ՖՈՏՈ)
Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի. ՖՈՏՈ
12:10
05 Օգոստոսի 2020
Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսը հրաժարվել է փոխհատուցել հայերին
Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսը հրաժարվել է փոխհատուցել հայերին, ու նա պատրաստ է փոխհատուցել նաև հայերի կրած վնասը
20:09
04 Օգոստոսի 2020
Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի՞ (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնվել են Լևոն Արոնյանի և նրա նոր ընտրյալի լուսանկարները. ՖՈՏՈ
18:43
04 Օգոստոսի 2020
Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները հայ կնոջ են կանգնեցրել` ամուսնու աճյունն ուղեբեռում
Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները հայ կնոջ են կանգնեցրել` ամուսնու աճյունն ուղեբեռում
13:50
04 Օգոստոսի 2020
Հայկ Մարությանը խոսել է Արթուր Մեսչյանի հեռանալու մասին (ՎԻԴԵՈ)
Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով․ Մարությանը՝ Մեսչյանի հեռանալու մասին. ՎԻԴԵՈ