Եղեգնաձորում 750 կգ մսի իրացում է կասեցվել (ՖՈՏՈ)

09.03.2020, 15:14
Եղեգնաձորում 750 կգ մսի իրացում է կասեցվել. ՖՈՏՈ
Եղեգնաձորում 750 կգ մսի իրացում է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողույթյունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը: 

«Այսպես. մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի)»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

 - рис.1

Տրվել են հայնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր:

Սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը: -0-