ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ Այս մասին Մարուքյանը հայտնել է Facebook-յան էջում՝ դիմումը հրապարակելով:
Загружается новость ... "Лево"
Սյունիքի մարզի Հին և Նոր Խնձորեսկ համայնքներն իրար կապող հայտնի ճոճվող կամուրջը զբոսաշրջային ուղղություն է։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաք է:
«Սակայն տեղի միակ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին։ Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը, ինչն իհարկե կունենա դրական ազդեցություն զբոսաշրջային հոսքի և տեղի բնկաչության կենսապայմանների համար»,- նշել է ԼՀԿ ղեկավարը: -0-