«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Ըստ նրա, ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
«Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները»,- ասվում է գրառման մեջ։
Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։-0-