Ձերբակալվել է «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Արթուր Դանիելյանը (ՎԻԴԵՈ)

20.11.2020, 22:23
Ձերբակալվել է «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Արթուր Դանիելյանը. ՎԻԴԵՈ
Ձերբակալվել է «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Արթուր Դանիելյանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.  «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցությունից հայտնում են իրենց շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի և տարերային ակցիայի մի քանի մասնակցի ձերբակալման մասին. ակցիան անցկացվել էր ավելի վաղ ուրբաթ օրը Երևանում: Նրանք փակել էին փողոցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Այժմ նրանք (ձերբակալվածները) գտնվում են Զեյթունի քննչականում և այնտեղ են շտապում Ադեկվադ միաբանության այն անդամները, որոնք մինչև այս պահը գտնվում էին Ոստիկանության Արաբկիրի բաժնում»,- նշվում է շարժման Facebook-յան էջում:

Նրանք նշում են, որ տվյալ գործողություններին անգամ իմաստ չունի որևէ իրավական գնահատական տալ, որովհետև դրանք իրավական հարթությունից դուրս են, և «դավաճան Նիկոլի մահացող իշխանության վերջին հուսահատ ջղաձգումներն են»: -0-