«Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա». Երևանում կոչ են անում արյուն հանձնել Արցախում պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների համար

18.11.2020, 16:26

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արյան Բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնին դոնորական արյուն է անհրաժեշտ:

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա… Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց»,- նշվում է կենտրոնի Facebook-յան էջում:

Հաղորդվում է, որ ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են կենտրոնի կայքում, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:

«Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-