ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։
Դա տեղի կունենա սեպտեմբերի 21-ին ժամը 21:10–ին, հայտնում է ԱՄԷ–ում Հայաստանի դեսպանության էջում։
Բուրջ Խալիֆան Դուբայի գերբարձր երկնաքերերից է` դրա բարձրությունը կազմում է 828 մետր։ Դա ամենաբազմահարկ շենքն է, ամենաբարձր շինությունը, միակ 700–մետրանոցից բարձրը և ավելի քան 130–հարկանի շենքն աշխարհում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում