Հրաժարվում են սննդից և հյուրանոցից․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կրկին դիմել է «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիներին

17.04.2020, 18:03
Հրաժարվում են սննդից և հյուրանոցից․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կրկին դիմել է «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիներին
Հրաժարվում են սննդից և հյուրանոցից․ ՌԴ-ում ՀՀ դեսպանը կրկին դիմել է «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենի/․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։ 

Загружается новость ... "Лево"
«Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։ 

Դեսպանությունը հայտնում է, որ օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։ 

«Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է Facebook-յան գրառման մեջ։ 


Երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է արել «Դոմոդեդովոյում» գտնվող ՀՀ քաղաքացիներին լքել օդանավակայանի տարածքը։ Դեսպանությանն է դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով ք․ Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանը մարտի 27-ին դադարեցրել է կանոնավոր և չարտերային թռիչքները դեպի այլ երկրներ: Ապրիլի 4-ի 00: 00-ից դադարեցվել են նաև միջազգային չվերթները ՌԴ քաղաքացիներից հայրենիք վերադարձի համար, որի համար նախկինում բացառություն էր արվել:-0-