«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք 2017»–ում (ՖՈՏՈ)
24.08.2017,
16:20
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք 2017»–ում։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիք 2017»–ում։
Ինչպես հինգշաբթի ասուլիսի ժամանակ նշեց երգչուհին, նա ավելի քան 8 տարի սպասել է այս պահին։
«Ամեն տարի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում ես «Նոր ալիք» մրցույթում մասնակցելու հայտ էի ներկայացնում։ Այդուհանդերձ, ինձ չէր հաջողվում անցնել մրցույթի ընտրական փուլը։ Սակայն այս տարի հաջողությունը ժպտաց ինձ, և հայտը ներկայացնելուց մեկ շաբաթ անց ինձ զանգահարեցին Մոսկվայից և տեղեկացրին, որ անցել եմ կիսաեզրափակիչ», – նշեց Մելքոնյանը։

Նա նաև ասաց, որ արդեն ապրիլին մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցել է մրցույթի կիսաեզրափակչին։
«Կիսաեզրափակչին մասնակցում էին շուրջ 100 երգիչներ տարբեր երկրներից։ Սկզբում շատ դժվար էր, քանի որ դա ինձ համար ամբողջովին անծանոթ միջավայր էր, բացի այդ, մրցույթի եզրափակիչ կարող էր անցնել ընդամենը 14–15 մասնակից», – ավելացրեց Մելքոնյանը։
Նրա խոսքով, չնայած դժվարություններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվեց անցնել եզրափակիչ։

Երգչուհու երաժշտական պրոդյուսեր Շուշան Սարգսյանն իր հերթին ավելացրեց, որ նրանք մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում մրցույթի նախապատրաստական աշխատանքներին։
«Իմ կողմից արվում է հնարավոր ամեն ինչ` Հայաստանը մրցույթում պատշաճ կերպով ներկայացնելու համար», – նշեց Սարգսյանը։
Նշենք, որ Սարգսյանը «Навсегда» («Ընդմիշտ») երգի հեղինակն է, որը Մելքոնյանը կկատարի մրցույթի եզրափակչի երրորդ օրը։ Սարգսյանն ընդգծեց, որ երգը գրվել է ռուսերեն, քանի որ այդպես այն ավելի մոտ կլինի ռուս հանդիսատեսին։
«Навсегда» երգի պրեմիերան տեղի կունենա հինգշաբթի։
Սյուզաննա Մելքոնյանը հայտնի է հայ հանդիսատեսին տարբեր երաժշտական նախագծերով, որոնցից են «Հայ սուպերսթարը», «X factor»–ը։ Սակայն Մելքոնյանը մեծ ճանաչում ձեռք բերեց` մասնակցելով «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, որտեղ երգչուհուն հաջողվեց հասնել եզրափակիչ։
«Նոր ալիք 2017» մրցույթի եզրափակիչը կանցկացվի սեպտեմբերի 8–17–ը Սոչիում։ Այս տարի «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչ են դուրս եկել 14 մասնակիցներ։ Նրանք ներկայացնում են 9 երկիր` Հայաստանը, Վիետնամը, Ղազախստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Շվեդիան։–0–