Դեկտեմբերին Հայաստանում ամենաշատ թանկացած 10 սննդամթերքները (ՑԱՆԿ)

12.01.2026, 22:00
Ներկայացնում ենք  10 սննդամթերք, որոնք ամենաշատն են թանկացել 2025 թ.-ի դեկտեմբերին՝ 2024 թ.-ի դեկտեմբերի համեմատ
Դեկտեմբերին Հայաստանում ամենաշատ թանկացած 10 սննդամթերքները (ՑԱՆԿ)

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճել են 4,3%-ով, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 2,9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի (Արմստատ) զեկույցի տվյալները։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք 2025 թվականի դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերի համեմատ ամենաշատն են թանկացել․

  • Կակաո (+ 31,9%)
  • Իշխան (+ 18,3%)
  • Գառան միս (+ 14,1%)
  • Խոզի միս (+ 12,7%)
  • Տավարի միս (+ 11,7%)
  • Ոլոռ (+ 10,4%)
  • Սուրճ (+ 9,5%)
  • Հնդկաձավար (+ 9,4%)
  • Ծխախոտային արտադրանք (+ 8,7%)
  • Արևածաղկի բուսական յուղ (+ 8,2%)

Միևնույն ժամանակ, գնիջեցում է գրանցվել բանջարեղենի շուկայում (- 7,5%)։

Սննդամթերքի գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։