ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28–ը երկարացրել է իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը որոշ գործողություններ կատարելու արգելքի տեսքով,
ՏԱՍՍին են հայտնել դատարանի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ նմանատիպ որոշում էր ընդունվել Մարիա Խաչատուրյանի նկատմամբ, ով սպանության պահին անչափահաս էր։ Բոլորը երեքը չեն կարող դուրս գալ տնից առանց քննիչի թույլտվության։
Քույրերին մեղադրանք է առաջադրվել վերջնական խմբագրմամբ` նրանց մեղսագրվում է սպանություն մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ։
2018 թվականի օգոստոսի 2–ին Մոսկվայի Օստանկինոյի դատարանը կալանավորել է Խաչատուրյան քույրերին, իսկ սեպտեմբերի 27–ին Բասմանի դատարանը նրանց խափանման միջոցը փոխել է որոշակի գործողություններ կատարելու արգելքի, և նրանք ազատվել են դատարանի դահլիճում։ -0-