ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Daily Mail աշխարհահռչակ հրատարակությունը
պատմել է ալավերդցի Արկադի Մղդեսյանի մասին, ով համացանցում հայտնի է դարձել որպես «հայ տերմինատոր»։
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ պարզ երևում է, որ Մղդեսյանը ձեռքով մի քանի անգամ «հատում է» հեղուկ մետաղը և ոչ մի վնասվածք չի ստանում։ Տեսանյութը հավաքել է մեծ թվով դիտումներ և մեկնաբանություններ, որոնց մեծ մասը բացասական են։
Daily Mail–ը զարմանում է Մղդեսյանի անհավանկան հմտության վրա` նշելով, որ դա նման է իսկական խելահեղության։ Միաժամանակ նշվում է, որ պողպատը սովորաբար հալվում է 1400–1500 C–ի պայմաններում, և նման հնարքը կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների։–0–