ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահ Խորեն Ղազարյանի կողմից ֆիքսվել է հազվագյուտ գառնանգղի /Gypaetus barbatus/ առանձնյակ: Այս մասին ասվում է ArAves հասարակական կազմակերպության Facebook-յան էջում։
Նշվում է, որ գառնանգղը կամ մորուքավոր անգղը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է և ունի հատուկ պահպանության կարիք։ Բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում:-0-