ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 40 հազ. մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ Հայաստանում՝ կորոնավիրուսի հետ կապված: Այս մասն երկուշաբթի հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, ինքնամեկուսացման պահանջն այսօր հաճախ չի պահպանվում, բացառությամբ քաղաքացիների, ովքեր, այնումանայնիվ, դա պահում են և դա ունի երկու պատճառ:
«Առաջինը դա առկա շատ մեծ պացիենտների թիվն է, որը դժվար է հսկել. 40569 մարդ տվյալ պահին: Ես դժվարությամբ կպատկերացնեի որևէ պետական ստրուկտուրա, որը կկարողանար տարբեր տեղով հսկել, որ նրանք դուրս չգան տնից»,- նշել է Թորոսյանը:
Որպես երկրորդ պատճառ, նա նշել է ներկա ռազմական դրությունը՝ Արցախում ռազմական գործողություններով պայմանավորված, եթե ավելի վաղ կային մոբիլիզացված ուժեր, որոնք հսկում էին ինքնամեկուսացման կարգի խախտումները՝ ոստիկանություն, տեսչական մարմիններ և ԱԻՆ, ապա հիմա նրանք զբաղված են և չեն կարող վերահսկել:
«Քաղաքացիներին կոչ եմ անում ապավինել մեր ողջախոհությանը և դրական պատասխան ունենալու դեպքում հետևել ցուցումներին և մնալ տանը»,- նշել է Թորոսյանը:
«Միջազգային փորձն ենք նաև ուսումնասիրել, աշխարհի շատ քիչ երկրներ են եղել, որոնք վարչական մեթոդներով փորձել են վարակը վերահսկել: Իզոլյացիան կրկին հիմնված է եղել ինքնագիտակցման վրա»,- նշել է նախարարը:
Դիմակների կրման, սոցիալական հեռավորության կամ մեծ հավաքությների մասին խոսելիս, Թորոսյանի խոսքով վարակումները հիմնականում պայմանավորված են զոհված զինծառայողների հոգեհանգստի արարողությունների և հուղարկավորություններով, քանի որ որքան էլ ԱՆ-ն կոչ անի քիչ հավաքվել, միևնույնն է, մարդիկ ուզում են իրենց վերջին հրաժեշտը տալ և մասնակցել, ինչը հասկանալի է:
Բացի այդ, պատճառների թվում նա նշել է նաև զորահավաքը, կամավորական ակցիաները, որոնք նույնպես վտանգ են ներկայացնում և որոնք դժվար է վերահսկել: -0-