530.17
7.45
476.34
+15
Եղանակը Երևանում
Հայ

Comedy Club-ը Երևանում` հայկական շեշտադրությամբ և խուլիգանական մանրապատումով

15:40
24 Օգոստոսի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Երևանում տեղի ունեցավ հանրաճանաչ Comedy Club–ի առաջին և երկար սպասված համերգը: Ելույթն անցավ հայկական հզոր շեշտադրությամբ և ներառեց խուլիգանական մանրապատում, որը, ռեզիդենտների խոսքերով, արգելված է ցուցադրել հեռուստատեսությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում ելույթ ունեցավ Comedy Club-ի առաջատար կազմը` Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Լյուսյոկ Սոռոկինը, Անդրեյ Սկոռոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի մի շարք այլ ռեզիդենտներ:


Comedy Club в Ереване, Гарик Мартиросян
Հայկական շեշտադրությունն արտահայտվեց նրանում, որ համերգը սկսվեց 40 րոպե ուշացումով: Ակումբի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը ներողություն խնդրեց, սակայն, պատճառաբանեց դա նրանով, որ արտիստները սպասում էին մինչ հանդիսատեսը կզբաղեցներ իր տեղը, ով եկել էր իրեն ցույց տալու և ուրիշներին նայելու։

Comedy Club в Ереване

Comedy Club в Ереване

«Առաջին համերգը Երևանում մեզ համար մեծ տոն է: Ներեցեք, որ ուշ սկսեցինք, սակայն խոստանում ենք ժամանակին ավարտել: Քանի որ այսօր լինելու են շատ պրեմիերաներ, խնդրում ենք չլուսանկարել և չտեսագրել, քանի որ ցանկանում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը տեսնի պրեմիերաները ТНТ-ով, այլ ոչ թե ձեր Facebook-ներում և Instagram-ներում», - ասաց Մարտիրոսյանը:

Comedy Club в Ереване

Հարկ է նշել, որ ռեզիդենտները զարմացրեցին հանդիսատեսին ոչ միայն պրեմիերաներով, որոնք բուռն արձագանքի արժանացան, այլև` հայերեն նախադասություններով և արտահայտություններով, որ հասցրել էին սովորել մի քանի օրվա ընթացքում:

Comedy Club в Ереване, Тимур Батрудинов

Ակումբի ռեզիդենտների կարծիքով, Հայաստանում ամենակարևոր նախադասություններից են «Առաջացե՛ք» և «Տոկոսով փող տո՛ւր» արտահայտությունները։

Comedy Club в Ереване

Ռեզիդենտները հայ հանդիսատեսին առաջարկեցին ավարտել համերգը մի մանրապատումով, որը Խառլամովը որակավորեց որպես խուլիգանական:

Comedy Club в Ереване, Гарик Харламов

«Քանի որ առաջին անգամ ենք Երևանում, ցանկանում ենք խուլիգանական համար ներկայացրել։ Խնդրում ենք երեխաներին դուրս բերել դահլիճից: Իսկ եթե երեխաներ դեռ չկան, ապա անպայման կլինեն այս մանրապատումը նայելուց հետո», - հավաստիացրեց Խառլամովը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
17:21
19 Հոկտեմբերի 2019
Սուրճը կարող է հանգեցնել վիժման.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է հանգեցնել վիժման։
13:58
18 Հոկտեմբերի 2019
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
12:40
18 Հոկտեմբերի 2019
Սաթի Սպիվակովան ժամանել է Երևան` դստեր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային (ՖՈՏՈ)
Ռուս դերասան և հաղորդավար, հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կին` Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանցը) նախօրեին ժամանել է Երևան:
17:38
17 Հոկտեմբերի 2019
ՀՀ-ում 28-ամյա կինը «Օդնոկլասնիկի» միջոցով տղամարդուց հափշտակել է գրեթե 15 հազար դոլար
28-ամյա կինը կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում: