Չինուհի ֆուտբոլասերի հետ սեռական խրախճանքների մասնակցած «արգենտինացիները» հայեր էին

20.06.2018, 18:22
Զբոսաշրջիկ չինուհու հետ սեքսը տեսագրած տղամարդիկ ներկայացել էին որպես արգենտինացիներ։
Չինուհի ֆուտբոլասերի հետ սեռական խրախճանքների մասնակցած «արգենտինացիները» հայեր էին
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Զբոսաշրջիկ չինուհու հետ սեքսը տեսագրած տղամարդիկ ներկայացել էին որպես արգենտինացիներ, բայց հայերեն էին խոսում։ Ինչպես հայտնի է դարձել Life–ին, օտարերկրացիները հայերեն էին խոսում։

Ավելի վաղ կինը ոստիկանություն է դիմել զուգընկերների նկարահանած տեսանյութի պատճառով։

Վան Նինը պատմել է իրավապահներին, որ Մոսկվայով զբոսնելիս ծանոթացել է երկու տղամարդու հետ, այնուհետև նրանք գնացել են հյուրանոց և սեքսով զբաղվել։ Չինուհուն դուր չի եկել, որ տղամարդկանցից մեկը տեսագրել է այդ ամենը։

Life–ի տվյալներով, ոստիկանությունը գտել է «արգենտինացիներին»։ Նրանցից մեկը Պյատիգորսկում ծնված, բայց հայկական արմատներ ունեցող տղամարդ է եղել։ Նրա խոսքով, լեզվական բարդությունների պատճառով ինքը չի հասկացել տեսանյութը ջնջելու խնդրանքը։

Տղամարդը պնդում է, որ կինն ամեն ինչից գոհ է մնացել և նույնիսկ «կոնյակ խմելու» համար 30 դոլար է թողել։ Տղամարդը համաձայնել է գործակցել իրավապահների հետ։ -0-