555.06
6.72
478.42
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Cash–ի արքա» Գալիցկին առավելագույն եկամուտներով գլխավորել է միլիարդատերերի վարկանիշը. Forbes

12:09
21 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Forbes–ը երրորդ անգամ հրապարակում է առավելագույն եկամուտներ ունեցող միլիարդատերերի վարկանիշը, գրում է «ԱՌԿԱ» գործակալությունը։ 

Ի տարբերություն ամենահարուստ գործարարների ավանդական վարկանիշի, որտեղ գնահատվում է ակտիվների արժեքը, իսկ ամբողջական գումարը որոշակիորեն «վիրտուալ թիվ» է, ապա այստեղ գնահատվում են իրական, «կենդանի» փողերը, որոնց ստացել են միլիարդատերերն ակտիվների վաճառքի համար կամ որպես դիվիդենդներ։

Հայրենական ակտիվի` «Մագնիտ» խանութների ցանցի խոշոր վաճառքով աչքի է ընկել միայն վարկանիշի առաջատար Սերգեյ Գալիցկին։ Նա միաժամանակ վարկանիշի չորս նորեկներից մեկն է։ Վիկտոր Վեկսելբերգը վաճառել է օտարերկրյա Sulzer և Octo Telematics–ի ակտիվները։ Մյուս երկու նորեկները` Վլադիմիր Պոտանինը և Ռոման Աբրամովիչը մեծ դիվիդենդներ են ստացել մետաղագործական «Նորիլսկի նիկել» և «Եվրազ» ընկերություններից։

Նախորդ տարվա վարկանիշից ներկայիս ցուցակում ներկա է միանգամից վեց մարդ` Միխայիլ Պրոխորովը, Ալեքսեյ Մորդաշովը, Ալիշեր Ուսմանովը, Վլադիմիր Լիսինը, Վագիտ Ալեկպերովը և Սուլեյման Քերիմովը։ Մորդաշովի, Լիսինի, Քերիմովի և Ալեկպերովի եկամուտները, նախևառաջ, կապված են նրանց ընկերությունների դիվիդենդային բարձր վճարումների հետ, իսկ Պրոխորովը շարունակում է ակտիվների վաճառքը։ Նախորդ տարվա ևս մեկ մասնակցի` Ալիշեր Ուսմանովի եկամուտները 2018 թվականին ստացվել են տարբեր աղբյուրներից։ Կանխիկի մուտքի երկու երրորդը բաժին է ընկել «Արսենալ» ֆուտբոլային ակումբում բաժնեմասի վաճառքից, մնացածը «Մետալոինվեստի» դիվիդենդներն են։

Միաժամանակ Պրոխորովը, Ուսմանովը և Վեկսելբերգը վաճառել են իրենց օտարերկրյա ակտիվները։

Գնահատվող եկամուտը համախառն եկամուտն է, կամ gross եկամուտը։ Հարկերի տոկոսադրույքներում խառնաշփոթից կամ տարակարծություններից խուսափելու համար հաշվի չեն առնվում հարկերը, վարկերի սպասարկման ծախսերը և զանազան հավելավճարները։
Եկամտի գնահատումը 2018 թվականի փետրվարի 10–ից մինչև 2019 թվականի փետրվարի 8–ը վաճառված ակտիվների և միլիարդատերերի կամ նրանց հետ կապված ընկերությունների ստացած դիվիդենդների արժեքի գումարն է։ Եկամուտը գնահատվել է նախքան հարկերի, վարկերի սպասարկման ծախսերի և հավելավճարների հանելը։ Ռուբլով գործարքներն ու տրանզակցիաները փոխարկվել են դոլարների այդ գործարքների կամ տրանզակցիաների` այդ պահի փոխարժեքով։ Հաշվի չեն առնվել անձնական գույքի վաճառքի գործարքները։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
00:50
05 Հոկտեմբերի 2021
Դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները.Mash
Սոցցանցերում հայտնում են, որ դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները
23:32
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
20:10
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
15:40
04 Հոկտեմբերի 2021
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
19:25
28 Սեպտեմբերի 2021
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են