ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 41-ամյա Շերրի Վիրտյուն, ով ազգությամբ Մոնրեալից է, Կանադա, արդեն մի քանի տարի է, ինչ վարսահարդար է աշխատում: Վերջերս նա որոշում է ներկել մազերը տան պայմաններում, սակայն ինչ-որ բան այնպես չի գնում: Եվ հետևանքը շաբաթներ տևած սարսափելի ալերգիկ ազդեցությունն էր, հաղորդում է life.ru-ն:
Загружается новость ... "Лево"
Շերրին կյանքում ընդամենը 6 անգամ է մազ ներկել և ոչ մի խնդիր չի առաջացել: Սակայն այս անգամ կանադուհին որոշում է մազերը ներկել տնային պայմաններում և հետևանքը ողբերգական էր: Նրա գլխամաշկը և վզի շրջանը սկսում են այրվել, քոր գալ և ուռել:
Իսկ մեկ օր անց ուռուցքն այնքան մեծ էր, որ կինն ի վիճակի չէր աչքերը բացել:
Շերրին անհապաղ բժշկական օգնության է դիմում: Հետազոտությունից հետո բժիշկը նրան հատուկ ընտրված հակահիստամինային դեղեր է նշանակում:
«Շերրիի խոսքով, մեկ ամբողջ ամիս է պահանջվում նախքան քորն ու այրոցը, որն առաջացել էր մազի ներկից, անցնում են: Բացի այդ կանադուհին ստիպված էր երկու անգամ սափրել գլուխը մաշկի վրա թունավոր նյութերից ազատվելու համար: Վիրտյուն համոզվում է. ավելի լավ է ճերմակ մազերով մնա, քան անհանգստանա իր առողջության համար»,- գրում է Daily Mail-ը: -0-
