ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային հոգեբույժ-նարկոլոգ Եվգենի Բրյունը պատմել է գլինթվեյնի տաքացնող հատկությունների մասին, հայտնում է
lenta.ru-ն:
«Գլինթվեյն կարելի է խմել շատ քիչ, եթե դուք իսկապես սառնամանիքին սառել եք, այլ ոչ թե որպես ալկոհոլային ըմպելիք մեծ քանակությամբ: Այստեղ պետք է հստակ սահման լինի»,- նախազգուշացրել է նա:
Բրյունը նշել է, որ ալկոհոլը տաքացնելիս ավելի շուտ է ներծծվում արյան մեջ, ինչը կարող է միանգամից հարբեցնել: Չի կարելի նաև գլինթվեյնը խառնել քաղցրի հետ:
Նա նաև խորհուրդ չի տվել այս ըմպելիքն օգտագործել այլ ալկոհոլային խմիչքների հետ համատեղ, քանի որ մարդիկ տարբեր կերպ են «մարսում» ալկոհոլը: «Ոմանց երեք օր է անհրաժեշտ այն վերամշակելու համար, ոմանց էլ` երեք շաբաթ»,- եզրափակել է նա: -0-