ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Վերջին տասնամյակներում բժիշկներն ու հոգեբաններն ակտիվորեն օգտագործում են երաժշտական թերապիան։ Ապացուցված է, որ այն կարևոր դեր է խաղում օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան վերականգնման բոլոր ասպեկտներում, գրում է «Մոդիկ-ֆորումը»՝ հղում անելով The Health Site-ին։
Նվազեցնում է անահնգստությունը։ Երաժշտական թերապիան նվազեցնում է անհանգստությունը և մեղմացնում սթրեսի ֆիզիոլոգիական հետևանքները: Սթրեսի ժամանակ մարդը լարվածություն է զգում ամբողջ մարմնում: Երաժշտություն լսելն ունի հանգստացնող ազդեցություն, ինչպես նաև բարելավում է տրամադրությունը: Որոշ հետազոտություններում երաժշտությունն օգտագործվում էր որպես գործիք մկանները հանգստցնելու համար:
Վերականգնում է խոսելու կարողության կորուստը: Երաժշտական թերապիան շատ ակտիվորեն օգտագործվում է այն բժիշկների կողմից, ովքեր վերականգնում են կաթված ստացած հիվանդների խոսքի խանգարումը կամ դրա ամբողջական կորստը: Դա պայմանավորված է ուղեղի այն հատվածի ակտիվացմամբ, որտեղ ծնվում է երգելու ունակությունը:
Արագացնում է բուժումը: Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ այն մարդիկ, ովքեր երաժշտություն են լսում նախքան կոլոնոսկոպիա, սրտի անգիոգրաֆիա անցնելը կամ ծնկների վիրահատությունը, հետագայուն ավելի արագ են կվերականգնվում: Նրանց մոտ նաև նվազում է անհանգստության մակարդակը:
Նվազեցնում է քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցությունները: Երաժշտություն լսելը նվազեցնում է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հետ կապված անհանգստությունը: Երաժշտությունը պայքարում է նաև քաղցկեղի բուժման այնպիսի կողմնակի ազդեցությունների դեմ, ինչպիսիք են փսխումը և սրտխառնոցը:
Նվազեցնում է ցավը: Երաժշտական թերապիան փորձարկվել է այն հիվանդների վրա, ովքեր զգացել են տարբեր մակարդակի ցավեր, այդ թվում` քրոնիկ: Ընդհանուր առմամբ, երաժշտությունը նվազեցնում էր ցավի ընկալումը և ցավազրկողների քանակը, որոնք հիվանդը խմել է՝ պայքարելով ընկճախտի դեմ և մարդուն տալիս իր ցավի հանդեպ վերահսկողության ավելի արտահայտիչ զգացողություն:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում