Բնության բացառիկ երևույթ. ջրաշիթը բարձրանում է 470-մետրանոց ժայռն ի վեր (ՎԻԴԵՈ)
18.01.2020,
21:15
Բնության բացառիկ երևույթ. ջրաշիթը բարձրանում է 470-մետրանոց ժայռն ի վեր. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Բնության բացառիկ երևույթ. ջրաշիթը բարձրանում է 470-մետրանոց ժայռն ի վեր, հաղորդում է korrespondent.net-ը:
Համացանցի օգտատերերին զարմացրել է տեսանյութը, որում ցուցադրվում է, թե ինչպես է ջուրը հոսում ժայռն ի վեր: Հաղորդվում է, որ բացառիկ երևույթը նկարահանել է 41-ամյա օգտատեր Սեմի Յակոբսենը` Ֆարերյան կղզիների Սուվուրոյ կղզում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է հողմապտույտը ծովից ջուրը բարձրացնում 470 մետրանոց ժայռի վրա:
Մասնագետների մեկնաբանմամբ, բնության նման երևույթ է առաջանում, երբ քամու հոսանքը ծովի ջրի կաթիլները մակերևույթից բարձրացնում և պտտում է ժայռի վրայով: -0-