427.47
4.3
402.36
+22
Եղանակը Երևանում
Հայ

Բնապահպանը հնարած բույսեր է հայտնաբերել հայտնի բրենդի մազերի բալզամի կազմում. ընկերությունը մեկնաբանել է

19:17
13 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենա/. Հարավային Սախալինի բնապահպանը «Սախալին Ինֆո» պարբերականին պատմել է, որ Natura Sakhalin բիոբալզամի կազմում (Natura Siberica–ի շարքի արտադրանք) հայտնաբերել է բույսերի գոյություն չունեցող տեսակներ, որոնց յուղերն իբր առկա են կոսմետիկայի կազմում, հայտնում է daily.afisha.ru–ն։

Բալզամի ակտիվ բաղադրիչների թվում են` վայրի սև սախալինյան մայրին, վայրի հրաբխային ճախնամորին, սախալինյան լեռնային դժնիկը և վայրի կարմիր ճապոնական գիհին։ Բացի այդ, փաթեթավորման վրա նշված տեղեկությունից հետևում է, որ բոլոր վերոնշյալ բույսերը հավաքել են Սախալինի տեղաբնիկները` այները։ 2012 թվականի դրությամբ, նրանց թիվը Ռուսաստանում չի գերազանցել 205–ը։

«Սախալինում ճախնամորու երկու տեսակ կա, դրանք տարբերվում են միայն լատիներեն անվանումներով, ռուսերեն անվանումներ չկան։ Բնականաբար, ոչ մի հրաբխային հատապտուղ գոյություն չունի։ Վայրի սև սախալինյան մայրին հեքիաթ է։ Հեռավոր Արևելքում մայրի ընդհանրապես չկա, միայն կորեական մայրիի սոճի»,– բացատրել է Սախալինի երկրամասային թանգարանի բնական–գիտական բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սոլովյովը։

Նրա խոսքով, ինքն առաջին անգամ է լսում սև մայրիի, ինչպես նաև վայրի կարմիր ճապոնական գիհիի մասին։

«Լեռնային սախալինյան դժնիկ նույնպես գոյություն չունի։ Դժնիկը լեռնային, այգու կամ որևէ այլ տեսակի չի լինում, այն մեկն է` սովորական»,– ասել է Սոլովյովը։

Natura Siberica–ի պատասխանը

Natura Siberica–ի ներկայացուցիչն «Աֆիշա Daily»–ին բացատրել է, որ Natura Sakhalin մազերի բալզամի արտադրության մեջ օգտագործվել են մայրիի յուղ, դժնիկի յուղ, ճախնամորու յուղ, գիհիի յուղ, որոնք հավաքվում են ինչպես Սախալինում, այնպես էլ Սիբիրում։
«Ինչ վերաբերում է նկարագրության մեջ նշված ակտիվ բաղադրիչներին, ապա այս դեպքում մենք նշել ենք` ելնելով աճելու վայրից, հավաքման պայմաններից կամ բույսի արտաքին տեսքից, ինչպես նաև տեղանուններից, որոնց մասին մեզ պատմել են տեղի բնակիչները»,– ասել են ընկերության մամուլի ծառայությունում։

Նշվել է, որ, օրինակ, ճախնամորին հավաքում են հրաբխային հողերում, ինչի շնորհիվ դրա բաղադրությունը հարստանում է հանքանյութերով, այդ պատճառով կոչվել է «հրաբխային»։

«Դժնիկը հավաքում են լեռնային շրջաններում, այստեղից էլ «լեռնային» բառը նկարագրության մեջ։ Մենք որևէ կերպ չենք հավակնում այդ անվանումների գիտական ճշգրտությանը»,– նշել են ընկերության մամուլի ծառայությունում։

Загружается новость ... "Право"

Բացի այդ, Natura Siberica–ում հաստատել են, որ համագործակցում են Սիբիրի և Հեռավոր Արևելքի տեղաբնիկների հետ բույսեր հավաքելու հարցում։

«Դա շատ հարմար է, քանի որ թույլ է տալիս գտնել մարդկանց, ովքեր մասնագիտանում են հենց բույսեր հավաքելու ոլորտում, – սովորաբար այդ գիտելիքները փոխանցվում են սերնդեսերունդ համայնքի ներսում։ Հեռավոր Արևելքում վայրի բույսեր են հավաքում ալեութները, էսկիմոսները, նիվխիները, այները, Սիբիրում` հակասները, շորեցիները, թուվացիները», – ասել են ընկերության մամուլի ծառայությունում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
19:37
18 Հոկտեմբերի 2023
Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
11:41
17 Հոկտեմբերի 2023
Wildberries-ը կփոխհատուցի ապրանքի արժեքը փոխարինման դեպքում՝ հետվճարները գործում են նաև Հայաստանում
Wildberries-ը սկսել է գումարի վերադարձ վաճառողներին այն դեպքում, եթե նրանց ապրանքները փոխարինվել են
14:30
12 Հոկտեմբերի 2023
Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` դիմելով Իսրայելում գտնվոփղ ՀՀ քաղաքացիներին
12:21
12 Հոկտեմբերի 2023
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
Wildberries–ը միջնորդավճար է սահմանել, ո՞ր դեպքում է այն գործում
15:24
10 Հոկտեմբերի 2023
UNICEF–ը կոչ է անում հավաքել 12,6մլն դոլար արցախցի երեխաներին օգնելու համար
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները