423.85
4.07
402.21
+16
Եղանակը Երևանում
Հայ

Բնապահպաններն ահազանգում են. Հայաստանում հաճախակի են դարձել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը

15:47
18 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է նրանց խոշտանգման և հաշվեհարդարի դեպքերի աճի, երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց «Դինգո Թիմ» անտուն կենդանիների պաշտպանութան կազմակերպության հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

Վերջին ժամանակներում սոցցանցերի հայկական տիրույթում հայտնվել են թափառող շների և վայրի ֆաունայի ներկայացուցիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի լուսանկարներ: Մասնավորապես, հրապարակվել են շների նկատմամբ հաշվեհարդարի, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված սպիտակ անգղի և բեզոարյան այծի անօրինական որսի լուսանկարներ:

«Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համարա նախատեսվում է պատասխանատվություն Վարչական օրենսգրքի 92-րդ հոդվածին համապատասխան, սակայն փաստացի չկա մարմին, որը կենթարկեր պատասխանատվության: Համապատասխանաբար, չեն իրագործվում նաև տվյալ հոդվածի պահանջները, ինչը և հանգեցնում է կենդանիների, հատկապես, թափառող շների և կատուների հետ դաժան վերաբերմունքի դեպքերի աճի»,- ասաց Հովսեփյանը:

Загружается новость ... "Право"

Ինչպես նշեց բնապահպանը, հաճախ կենդանիների նկատմամբ դաժանությունը որոշ քաղաքացիներ արդարացնում են ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ կամ թափառող շների կտրուկ աճով:

«Այդ հայտարարություններն ըստ էութան անհիմն են, քանի որ սադիզմն արտահայտվում է անպաշտպան կենդանիների` ձագերի, փոքր կամ հաշմանդամ կենդանիների նկատմամբ: Տվյալ դեպքում ինքնապաշտպանության մասին խոսք լինել չի կարող: Սա ակնհայտ սադիզմ է»,- ասաց Հովսեփյանը:

Նա անհրաժեշտ համարեց օրենսդրական լրացումների ընդունումը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար:

«Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ Հայաստանում կենդանիների պաշտպանության հետ կապված իրավիճակը վատթարանում է նաև նրանց հետ վարվելու մշակույթի բացակայությամբ:

«Շատ դեպքերում կենդանիների անօրինական որսը և դաժանությունը նրանց նկատմամբ պատշաճ պատասխանի չեն արժանանում պետական մարմինների կողմից մշտադիտարկման և տարրական մշակույթի բացակայության պատճառով»,- ասաց նա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով