ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Nas Daily հայտնի բլոգերը, ով ավելի քան 7 մլն բաժանորդագիր ունի, ներկայացրել է մի տեսահոլովակ, որում ներկայացվել են Հայաստանում շախմատի դասավանդման առավելությունները։ Հոլովակում նկարահանվել են գրոսմայստեր Լևոն Արոնյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
«Բոլորը գիտեն, որ երեխաները շատ արագ են սովորում։ Եվ այն, ինչ սովորում են, հիշում են մինչև կյանքի վերջ։ Զարմանալի է, որ ի լրումն մաթեմատիկայի և այլ առարկաների, երեխաները Հայաստանում նաև շախմատ են սովորում։ Հայաստանում յուրաքանչյուր երեխա սովորում է շախմատ խաղալ դրա համար նախատեսված դպրոցներում և դասարաններում»,– ասում է Nas Daily–ն։
Загружается новость ...
"Право"
Նրա խոսքով, դա սովորեցնում է կենտրոնանալ, մրցել և զարգացնել ճանաչողական հմտությունները։ Նրանք մեծանում են, որ Լևոն Արոնյանի պես գրոսմայստերներ դառնան։
«Հայաստանն աշխարհում շախմատի ոլորտում ամենաառաջատար երկրներից է։ Պարզապես հարցրեք նրանց նախագահից»,– ասել է Nas Daily–ն։
Նա նշել էմ որ կարևոր է այն, ինչ մենք սովորեցնում ենք մեր երեխաներին։
«Եթե մենք նրանց կարգապահություն, ռազմավարություն և ուշադրության կենտրոնացում ենք սովորեցնում, ապա ստեղծում ենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը գրոսմայստեր է»,– ասել է Nas Daily–ն։ -0-