ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բժիշկները նշել են հազի առանձնահատկությունները, որոնք հատոկ են կորոնավիրուսի համար: Այս մասին հայտնում է BGR պորտալը, հաղորդում է lenta.ru-ն:
Այդպես, բժշկության դոկտոր Նեյտա Ֆավինիի խոսքով, COVID-19-ով հիվանդների մոտ միշտ նկատվում է հենց չոր հազ, առանց խորխի արտադրման: Ընդ որում դրա ինտենսիվությունը կարող է տատանվել:
Загружается новость ... "Лево"
Միաժամանակ, ԱՄՆ-ի «Emerson» հիվանդանոցի ալերգոլոգ, բժիշկ Սառա Նարայանը կարծում է, որ չոր հազը կարող է լինել ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև ասթմայի, ալերգիայի և գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի ախտանիշ: Ըստ նրա, չոր հազի դեպքում պետք է ուշադրություն դարձնել խրխռոցի առկայությանը. այս ախտանիշը բնորոշ է ասթմային, և գործնականում չի հանդիպում COVID-19 տառապող հիվանդների մոտ: Եթե այս ախտանիշը ալերգիայի հետևանք է, ապա այն պետք է անհետանա հակահիստամինային միջոցներ ընդունելուց հետո:
Միամանակ, բժիշկները նույն եզրահանգմանն են հանգում, որ անհրաժեշտ է գնահատել հազը` հիվանդության այլ դրսևորումների հետ համատեղ:
Նախկինում բժիշկները նկարագրում էին այսպես կոչված «պոստկովիդային» սինդրոմը` տհաճ ախտանիշներ, որոնք կարող են անհանգստացնել հիվանդներին, ովքեր մի քանի ամիս ունեցել են կորոնավիրուս: Դրանց թվում են թուլությունը, որն ամիսներ շարունակ չի թողնում հիվանդներին, նույնիսկ երիտասարդներին, ինչպես նաև ուժեղ գլխացավը և հոգեկան խանգարումները: -0-