Բազմադարյան ավանդույթ. համացանցում մեծ տարածում են գտել հայկական լավաշի պատրաստման կադրերը (ՎԻԴԵՈ)
03.02.2019,
12:37
Բազմադարյան ավանդույթ. համացանցում մեծ տարածում է գտել հայկական լավաշի պատրաստման տեսանյութը։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՅՈւՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական ժառանգության օբյեկտների ցանկում ներառված հայկական լավաշը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել ողջ աշխարհում։
«Հեյ, աշխարհ, դու հիասքանչ ես» (Эй, мир! Ты прекрасен!) Facebook–յան էջում նախօրեին հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Հայաստանում լավաշ թխում։ Մոտ մեկ օրում տեսանյութը դիտել է շուրջ 140 հազար մարդ։–0–