ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կոպենհագենի գիտնականները քաղցկեղի զարգացումը կապել են հաստ աղու հյուսվածքներում GalNAc-T6 ֆերմենտի առկայության հետ։
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Biological Chemistry ամսագրում, հաղորդում է
life.ru–ն։
Պարզվել է, որ նման ֆերմենտ չկա առողջ հյուսվածքներում, սակայն այն մեծ ծավալով առկա է քաղցկեղային ուռուցքի հյուսվածքներում։
Загружается новость ...
"Право"
GalNAc-T6 ֆերմենտն առողջ հյուսվածքները վերածում է քաղցկեղայինի շաքարի մոլեկուլներն ու որոշակի սպիտակուցներն իրար կապելու միջոցով։
Գիտնականները հույս ունեն մանրամասն ուսումնասիրել այս մեխանիզմն ու հասկանալ, թե ինչպես կարող է այս գործընթացը նպաստել ախտորոշման և քաղցկեղի բուժման արդյունավետ միջոցների բացահայտմանը։–0–