450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ազնավուրի որդին` Փաշինյանին. շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար

20:57
20 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլա Ազնավուրն «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է:

Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ ուրախ է հանդիպել նրան Երևանում։

«Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, որ այդպես է և ավելի հաճախ հնարավորություն կունենանք հանդիպել, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր ծրագրերի մասին, թե ինչ եք ծրագրում անել Շառլ Ազնավուրի ժառանգությունը նաև Հայաստանում պահպանելու և Հայաստանը որպես ազնավուրյան կարևոր կենտրոններից մեկը դարձնելու նպատակով և իմաստով»,– ասել է վարչապետը:

Загружается новость ... "Право"

Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և Փարիզ այցելելու համար:

«Դուք գիտեք, որ դա շատ կարևոր էր ու շատ հուզիչ անձամբ ինձ համար և իմ ողջ ընտանիքի: Ցանկանում եմ Ձեզ հայտնել մեր երախտագիտությունը: Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ես անգամ քվեարկել եմ Հայաստանում: Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար»,– ասել է Շառլ Ազնավուրի որդին։

Նա ընդգծել է, որ նույնիսկ ճանապարհորդելիս կամ Հայաստանից հեռու լինելիս միշտ հետևում են Հայաստանից ստացվող լուրերին։

«Շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ շատ դրական է, երբ մենք արտասահմանում տեսնում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք եք իրականացնում»,– ավելացրել է Ազնավուրը:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Ազնավուրը վարչապետին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա