ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, Le Journal du Dimanche ֆրանսիական թերթին տված հարցազրույցում պատմել է լեգենդար հոր վերջին նախաձեռնության, այն է` Հայաստանում ստեղծվելիք «Ազնավուր» կենտրոնի մասին։
«Այդ գաղափարը հորս մոտ ծնվել է շատ տարիներ առաջ, միասին ենք դրա մասին մտորել։ Նրա ցանկությունն էր կիսել մարդկանց հետ իր համար ամենաթանկագինը` ֆրանսերեն լեզուն, երաժշտությունը, կինոն։ Թույլ կտամ ինձ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքը. «Ֆրանսիական մշակույթը կփայլի Հայաստանի «Ազնավուր» կենտրոնում»»,– ասել է Նիկոլան։
Շանսոնիեյի որդին նշել է, որ կենտրոնի մի մասը նվիրված կլինի Ազնավուրի ստեղծագործություններին, բայց այն կներկայացվի ավելի ինտերակտիվ կերպով, քան սովորական թանգարանում։
Загружается новость ...
"Право"
«Կենտրոնի այցելուներին կդիմավորի հորս ձայնը։ Նա կներկայացնի այցելուներին իր կյանքի առավել կարևոր փուլերը` սկսած ծնողների գաղթից մինչև բեմում ունեցած հաղթանակները։ Կենտրոնը նաև կծառայի որպես կրթական և մշակութային փոխանակման տարածք։
Մասնավորապես, մենք կառաջարկենք ֆրանսերենի` հորս ստեղծագործությունների տեքստերի վրա հիմնված ուսուցման մեթոդ»,– ասել է Նիկոլան։
Նա հայտնել է, որ կենտրոնի հայեցակարգն ամբողջովին կներկայացվի հոկտեմբերի 11–ին Ֆրանկոֆոնիայի 17–րդ գագաթնաժողովի շրջանակում։
Նիկոլան նաև հույս է հայտնել, որ կկարողանա հիմնավորվել Հայաստանում, որպեսզի նվիրի իրեն այն նախագծերին, որոնք հայրն իրագործում էր հայրենիքում։ -0-