Այս պահին Երկրի վրա տեղի է ունենում շատ ուժեղ մագնիսական փոթորիկ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն (ՖՈՏՈ)
12.11.2025,
11:47
Այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի (շատ ուժեղ) մագնիսական փոթորիկ, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այս պահին Երկրի վրա տեղի է ունենում G4 մակարդակի (շատ ուժեղ) մագնիսական փոթորիկ, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ վկայակոչելով ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալները։
Նախօրեին Արևային աստղագիտության լաբորատորիան հաղորդել էր, որ Արևի վրա տեղի է ունեցել ուժեղ բռնկում՝ X5.16 մակարդակի։ Ճառագայթման հոսքով այս իրադարձությունը 3-5 անգամ գերազանցում է տարվա բոլոր բռնկումները, էներգիայի առումով՝ մոտավորապես 10-20 անգամ։ Տվյալ բռնկումը դարձել է ամենաուժեղը 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ի վեր։


