Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում

18.05.2019, 16:55
Ավստրիայի երկպալատ խորհրդարանը հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:
Ավստրիայում արգելել են հիջաբ կրել հիմնական դպրոցում
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրիայի երկպալատ խորհրդարանն Ավստրիայի ժողովրդական պահպանողական կուսակցության և Ավստրիայի ազատության աջ արմատական կուսակցության աջակցությամբ հավանություն է տվել հիմնական դպրոցներում մահմեդական գլխաշոր կրելու արգելքին:

Արգելվել է «գաղափարախոսական կամ կրոնական դրդապատճառներով թելադրված և գլուխը ծածկել ենթադրող հագուստ կրելը», նշվում է օրենսդիր մարմնի որոշման մեջ, հայտնում է DW-ն:

Խախտման համար ենթադրվում է 440 եվրոյի տուգանք: Ավստրիայի իշխանությունները ելնում են նրանից, որ օրենքը կարելի է բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Կառավարությունը վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ երեք անգամ որոշումը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:
2017 թվականի հոկտեմբերին Ավստրիայում արգելվել է դեմքը ծածկող հագուստ կրելը: -0-