Աշխարհահռչակ հայազգի վիրաբույժին շնորհվել է Ազգային հերոսի կոչում

27.08.2020, 18:59
Սրտաբան Հովագուիմիանը առաջին բժիշկն է, որն արժանացել է այս բարձրագույն կոչմանը
Աշխարհահռչակ հայազգի վիրաբույժին շնորհվել է Ազգային հերոսի կոչում

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Սրտաբան Հովագուիմիանը առաջին բժիշկն է, որն արժանացել է այս բարձրագույն կոչմանը: 

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով:

«Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-