Արյան բանկին որոշակի խմբերի արյուն է անհրաժեշտ

09.11.2020, 13:46
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը
Արյան բանկին որոշակի խմբերի արյուն է անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Այս  մասին  ասվում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Facebook-յան էջում։

Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.

O(I) rh- (1-ին բացասական),

B(III) RH+ (3-րդ դրական)

B(III) rh- (3-րդ բացասական),

AB(IV) RH+ (4-րդ դրական),

AB(IV) rh- (4-րդ բացասական):

Загружается новость ... "Лево"
«Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց»,- ասվում է գրառման մեջ:

Արյունատվության հակացուցումները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ։

Արյուն հանձնելու համար պետք է մոտենալ անձնագրով երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: 

Արյունաբանական կենտրոնի հեռախոսահամարն է 010-28-38-23։-0-