ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կրկին հայրիկ է դարձել։
Այդ մասին նա գրել է Facebook–ի իր էջում։
Загружается новость ...
"Право"
Հովհաննիսյանի նորածին դուստրը` Վանուհի Հովհաննիսյանը, ծնվել է 4.1 կգ քաշով։
«Խաղաղ ու բարի առավոտ է Հայոց Աշխարհում։ Խաղաղ թող լինի, խաղաղություն է բերում զինվորը Հայոց։ Խաղաղ, որ մեծանան Հայոց բալիկներն ու ծնվեն նորերը։ Շնորհավորում եմ այսօր ծնված բոլոր նոր բալիկների ծնողներին»,– գրել է Հովհաննիսյանը, նշելով, որ դեռ մի րոպե է տեսել իր բալիկին։ -0-