#ArtsakhBlockade։ Քիմ Քարդաշյանը կիսվել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին տեսանյութով (ՎԻԴԵՈ)
13:09
18 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
Քարդաշյանը կիսվել է տեսանյութով, որում երիտասարդ արցախցիները պատմում են շրջափակման մասին և կոչ անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել ստեղծված ճգնաժամին։
Նշենք, որ Քարդաշյանն Instagram–ում ունի 341մլն հետևորդ։–0–