ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է այս տարվա հոկտեմբերի առանձնահատկության մասին:
«Ժողովուրդ, դուք նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է մեր երկրում նույն եղանակն է։ Նույն ջերմաստիճանը, նույն երկնքի ֆոնը և առաջիկայում դեռ որևէ փոփոխություն չի սպասվում։ Այսքան արևոտ և միևնույն ժամանակ այսքան մռայլ հոկտեմբեր․․․»,- նշել է Սուրենյանն իր Facebook-յան էջում:
Ըստ Հայպետհիդրոմետի կախնատեսման, Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 29-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում մոտակա օրերին ցերեկային ժամերին հարթավայրերում ևւ լեռնային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի 14-27 աստիճան տաքություն, իսկ գիշերը՝ 3-11 աստիճան տաքություն: -0-
Ժողովորդ, դուք նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է մեր երկրում նույն եղանակն է։ Նույն ջերմաստիճանը, նույն երկնքի ֆոնը և...
Опубликовано Gagik Surenyan Среда, 28 октября 2020 г.