Արեգակի խավարում` ուրբաթ 13–ին. աստղադիտարան

12.07.2018, 21:07
Ուրբաթ Երկրի բնակիչներին արեգակնային խավարում է սպասվում։
Արեգակի խավարում` ուրբաթ 13–ին. աստղադիտարան
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովվոստի Արմենիա/. Առաջիկա ուրբաթն աչքի է ընկնում ոչ միայն նրանով, որ ամսվա 13–րդ օրն է, այլ նաև նրանով, որ այդ ուրբաթ Երկրի բնակիչներին արեգակնային խավարում է սպասվում։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին այդ տեղեկությունը հաստատել են Բյուրականի աստղադիտարանում։

«Իսկապես, վաղը մեզ սպասվում է Արեգակի մասնակի` 20–տոկոսանոց խավարում։ սակայն, ցավոք, Հայաստանից այն տեսնել չի հաջողվի։ Այդ բացառիկ երևույթը կկարողանան տեսնել միայն Ավստրալիայի բնակիչները»,– ասաց աստղադիտարանի գիտաշխատող Դանիել Բաղդասարյանը։

Ցանկացած ամսվա ուրբաթ 13–ը մի շարք մշակույթներում, հատկապես անգլիական, գերմանական և լեհական մշակույթներում, համարվում է անհաջողության օր։ Ընդ որում` պատմականորեն այնպես է ստացվել, որ անհաջող է համարվել ոչ միայն 13 թիվը, որն անվանում են «սատանայի դյուժին», այլ նաև շաբաթվա հինգերորդ օրը` ուրբաթը, սակայն այդ երկու սնապաշտությունների միջև որևէ կապ չի եղել։ -0-