ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռազմական գործողությունների վայրերից կադրերը միշտ վառ ազդեցություն են թողնում իրենց դաժանությամբ, նամանավանդ երբ կան հիշողություններ այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ պատերազմից առաջ:
Ռուս ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը Facebook-յան իր էջում տեղադրել է հայկական եկեղեցու լուսանկարներ՝ սիրիական պատերազմից առաջ և հետո:
«Հայկական տաճար Դեյր Էզ Զորում։ Ինչ-որ մի ձև հիմա։ ԵՎ ինչպիսին էր պատերազմից առաջ»,- գրել է նա։
Սիրիայի հայ համայնքը մինչ արաբական երկրում տեղի ունեցած բախումը համարվում էր ամենամեծ համայնքներից մեկը, այն կազմված էր մոտ 110 հազար մարդուց: Հիմնականում նրա անդամներն ապրում էին Հալեպում (60 հազ. մարդ), Դամասկոսում (7 հազ.), Լաթակիայում, Քեսաբում և Ալ-Կամիշլիում:
Ճգնաժամի սկսվելուց հետո, ըստ որոշ գնահատականների, ավելի քան 90 հազար հայեր լքել են Սիրիան: Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանրապետությունը ապաստան է տվել Սիրիայի ավելի քան 22 հազար քաղաքացիների: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում