ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Apple ընկերությունը զգուշացրել է iPhone–ի և iPad–ի օգտատերերին, որ երկուշաբթի օրվանից նրանք հնարավորություն չեն ունենա օգտվել ինտերնետից , եթե չտեղադրեն նորագույն ծրագրային ապահովում, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով CNN–ին։
Ընկերությունից պարզաբանել են, որ խոսքը մինչև 2012թ.–ը պատրաստված գաջեթների մասին է։ Ինտերնետի բացակայությունը բացատրվում է սմարթֆոններում և iPad–ում ներկառուցված GPS–մոդուլներով։ Յուրաքանչյուր 19 տարին մեկ դրանք պետք է վերալիցքավորել, հակառակ դեպքում տեղի կունենա խափանում, որը կհանգեցնի ինտերնետի հետ կապված խնդիրների։ Աշխատանքի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ նաև AppStore–ը, iCloud–ը, ինչպես նաև էլեկտրոնային փոստն ու կայքի որոնողական համակարգը։
Նշվում է, որ խնդիրներ կարող են ունենալ iPhone5–ի, iPhone4–ի, iPad mini–ի, iPad 2–ի տերերը։
Apple–ից նշել են, որ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է տեղադրել 10.3.4 և 9.3.6 համարի ծրագրային ապահովումը։
Սեպտեմբերի 12–ին iPhone –ի երեք նոր մոդելների (iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max) շնորհանդեսից հետո Apple–ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Օգոստոսի կեսին Apple–ը կապիտալիզացիայի մակարդակով հայտնվել է ընկերությունների վարկանիշի եռյակում` Microsoft–ից հետո զբաղեցնելով երկրորդ տեղը։ Երրորդ տեղում Amazon–նն է։–0–