Անվրդով վերաբերմունք. Kiss խմբի կիթառահարի նմանակի մազերը վառվել են հենց բեմում (ՎԻԴԵՈ)
13:27
13 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Kiss խմբի կիթառահար և մենակատար Փոլ Սթենլիի նմանակի համերգի ժամանակ իսկապես թեժ է եղել, գրում է life.ru–ն։
ԱՄՆ Այովա նահանգում cover խմբի համերգի ժամանակ, որը կատարել է Kiss խմբի երգերը, բեմում կազմակերպվել է հրառավարություն, որի ժամանակ բռնկվել են կիթառահար Բոբի Ջենսենի մազերը։ Ջենսենին, կարծես, դա ընդհանրապես չի վախեցրել, և անդրդվելի երաժիշտը շարունակել է նվագել ծանր ռոք։
Մինչ տեխնիկական անձնակազմը շտապել է հանգցնել բոցավառվող մազերը, ապշած հանդիսատեսը հեռախոսներով նկահարանել է միջադեպը։ Համերգից հետո երաժիշտը խոստովանել է, որ միանգամից հասկացել է, որ մազերը վառվում են, սակայն դա նրան շատ քիչ է մտահոգել
«Միանգամից հասկացա, որ մազերս բռնկվել են։ Եվ դա կեղծամ չէր, այլ իմ իսկական մազերը։ Չէի մտահոգվում, շատ ուրախ էր», – նշել է նա։
Cover խումբը, որտեղ նվագում է Բոբի Ջենսենը, գոյություն ունի արդեն մոտ 20 տարի և կատարում է ոչ միայն Kiss խմբի երգերը։ Նրանց երգացանկում են նաև Queen–ը, Aerosmith–ը, Van Halen–ը։–0–
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ