286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանությունը շարունակում է ստուգումները (ՎԻԴԵՈ)
12:51
26 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 150-ը՝ մայրաքաղաքում, 136-ը՝ մարզերում։ 60 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Երկու պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում