ԵՐԵՎԱՆ, մայիսի 19. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարը (ANCA) տարածել է տեսագրություն, որն անուղղակիորեն մատնանշում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներգրավվածությունը Վաշինգտոնում հայ, քուրդ և եզդի խաղաղ ցուցարարների դաժան ծեծին:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 16-ին, երբ հայ, քուրդ և եզդի ցուցարարները բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ:
Տեսանյութն ուղեկցվել է «Էրդողանն հանձնարարել է հարձակվել» վերտառությամբ:
Ամերիկյան «The Daily Caller» հրատարակությունը ևս հրապարակել է այդ տեսանյութը, որում երևում է, որ Էրդողանը հանգիստ հետևում է, թե ինչպես են իր անձնական անվտանգության ծառայության անդամները հարձակվում մի խումբ ցուցարարների վրա։
Загружается новость ... "Лево"
Տեսագրությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահն հեռացել է Սպիտակ տնից, որտեղ հանդիպել է Թրամփի հետ:
Հոդվածի հեղինակի կարծիքով, Էրդողանը ենթադրաբար հրաման է տալիս անձնական թիկնապահին` վերջինիս ցուցարարների ուղղությամբ շարժվելուց մի քանի վայրկյան առաջ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահը մեքենայից հետևում կռվին, որից դուրս է գալիս կռվի ավարտից մոտավորապես մեկ րոպե հետո: Սակայն նա ևս մի քանի վայրկյան հետևում է կատարվածին, ապա մտնում է դեսպանի նստավայր: Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է Էրդողանի թիկնապարներից մեկը, որը կանգնած էր մեքենայի մոտ, հանձնարարականներ տալիս այն մարդուն, ով գնում է ցուցարարների ուղղությամբ։
Ինչպես գրում է թերթը, հաշվի առնելով Էրդողանի կառավարման «երկաթյա գործելաոճը», քիչ հավանական է, որ նրա անվտանգության անդամները գործել են առանց ուղղակի հրամանի:
Էրդողանի կողմնակիցների հարձակումից հետո, որոնք հաղթել են փողոցային բախման ժամանակ, տուժել է երկու ցուցարար: Կա նաև ցույցին մասնակցած կնոջ լուսանկար, ում մի մարդ փորձում էր խեղդել: Ամենայն հավանականությամբ այդ մարդը նույնպես Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության աշխատակից է: Միջադեպի հետևանքով ինը մարդ վիրավորվել է, նրանցից մեկը ծանր վիրավոր է:
«Պետդեպարտամենտը, որը հետաքննում է միջադեպը, առայժմ քիչ տեղեկություն է տրամադրել մեղավորների մասին: Սակայն, «The Daily Caller»-ը տեղեկացել է, որ մի քանի տղամարդ, ովքեր մասնակցել են բռնության դրսևորմանը, Թուրքիայի նախագահական անվտանգության ծառայության անդամներ են և պաշտպանված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ, իսկ մյուսները վարձված էին ու թուրք- ամերիկյան համայնքի անդամներ են: Հարց է առաջանում, թե արդյո՞ք նրանց վրա տարածվում է դիվանագիտական պաշտպանությունը», - գրում է թերթը:
ԶԼՄ-ների տրամադրության տակ է նաև ծառայողական գրությունների պատճեն, որը մատնացույց է անում միջադեպին Թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհրդի (TASC) անդամների մասնակցությանը: Խորհրդի անդամներից մեկը Էրդողանի զարմիկն է: Դեպքի օրը վերջինս դեպքի վայրի մոտ է եղել:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանություններից` հղում անելով նախաքննության գաղտնիությունը: Շրջանի ոստիկանապետը չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է միայն, որ հարձակվողների մի մասը կարող է ունենալ դիվանագիտական անձեռնմխելիություն:–0–