ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկուհին ծննդաբերել է իր հղիության մասին իմանալուց երկու ժամ անց, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Զարմանալի դեպքը կատարվել է ամերկյան Բլումինգտոն քաղաքում՝ 23-ամյա բնակչուհի Լիզզի Կուախի հետ, ով մասնագիտությամբ բալետի պարուհի է: Կուախը մայրացել է 2019թ.-ի հունիսի 23-ին, իսկ իր անհավանական պատմությամբ որոշել է կիսվել միայն մեկ տակի անց:
Նա պատմում է, որ սարսափելի կծկումներ է զգացել ստամոքսի շրջանում: Ավելի վաղ վերջինիս մոտ հեռացրել էին երիկամների քարերը, այնպես որ նա ցավերը «վերագրել» է նախկին վիրահատությանը: Ամերիկուհին խնդրել է մորն իրեն հիվանդանոց տանել:
Պարզվել է, որ Լիզզիի մոտ ծննդաբերություն է սկսվել: Եվ զարմանալին այն է, որ վերջինս անգամ չի կասկածել իր հղիության մասին: Աղջիկը պատմել է, որ չի ունեցել հղիությանը հատուկ ախտանիշներ:
Կուախը նշել է, որ ծննդաբերությունը դժվար է եղել, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Նա չգիտեր իր երեխայի և նրա առողջական վիճակի մասին:
Սակայն մայրիկը գեղեցիկ աղջիկ է ունեցել և ինչպես երևում է վերջինիս Instagram-ի էջից՝ ամեն օր հիանում է իր դստրիկով: -0-