416.07
6.39
395.2
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացիներն ապացուցել են ԳՎՕ–ների անվնաս լինելը

19:08
18 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ–ի գիտությունների, տեխնիկայի և բժշկության ազգային ակադեմիաները նախապատրաստել են մանրամասն զեկույց, որը նվիրված է գենետիկորեն վերափոխված գյուղատնտեսական մշակաբույսերին։ Զեկույցի հիմնական միտքն այն էր, որ ԳՎ մշակաբույսերը ոչ միայն անվնաս են, այլ նաև կարող են օգտակար լինել մարդու համար, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով N+1 կայքին։

Զեկույցը հրապարակվել է հատուկ հանձնախմբի աշխատության արդյունքներով։ Խմբի անդամներն ուսումնասիրել են տվյալ հարցի շուրջ հասանելի գրականությունը, հարցման ենթարկել տարբեր շրջանների ավելի քան 80 փորձագետների, վերլուծել ավելի քան 900 գիտական աշխատություն և ծանոթացել հասարակայնության ներկայացուցիչների ավելի քան 700 մեկնաբանությունների։ Փաստաթղթի գրախոսներ են դարձել 26 անկախ փորձագետներ։ Ապացուցողական բազա կազմած բոլոր օգտագործված նյութերը հրապարակվել են հատուկ ստեղծված կայքում։

ГМО

Ինչպես նշվում է զեկույցում, ներկայում օգտագործվում են երկու տեսակի ԳՎ մշակաբույսեր` միջատակայուն (դրանք պարունակում են Bacillus thuringiensis բակտերիաների գեներ) և հերբիցիդակայուն, որոնք ոչնչացնում են որոմները։ Հիմանականում այդ վերափոխումները կիրառում են սոյայի, եգիպտացորենի և վուշի նկատմամբ` ԱՄՆ–ում աճեցվող այդ մշակաբույսերի ավելի քան 90 տոկոսն այս կամ այն չափի կայունության գեներ են պարունակում։

Քսան տարիների ընթացքում ԳՎ մշակաբույսերի օգտագործման վերաբերյալ հավաքած տվյալները վկայում են մարդկանց առողջության և ընտանի կենդանիների վրա զգալի էֆեկտի բացակայության մասին։ Հանձնախմբի ուսումնասիրած համաճարակաբանական երկարաժամկետ ցուցանիշները չեն բացահայտել ուռուցքային և այլ հիվանդությունների դեպքերի աճ։ Որոշակի օգուտ է բերում այն, որ միջատակայուն հատիկեղենն ավելի քիչ է աղտոտված ինսեկտիցիդներով։

Երկու տեսակի ԳՄ մշակաբույսերն ընդհանուր առմամբ ավելի մեծ բերքատվություն են ապահովում ու մեծ եկամուտ են բերում, սակայն այդ ցուցանիշը տատանվում է` կախված դրանց աճեցման աշխարհագրությունից, տեղի վնասակարներից և որոմներից, ինչպես նաև աճեցման մեթոդիկայից։

Բույսերի և միջատների բազմազանության վրա դրանք չեն ազդում։ Ավելացված, ինչպես և սեփական գեները շատ հազվադեպ են հորիզոնական կերպով տեղափոխվում հարևան բույսերի վրա, սակայն դրանից որևէ վնաս չի հայտնաբերվել։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ԳՎ մշակաբույսերի օգտագործման օրենսդրական կարգավորումը տարբերվում է տարբեր երկրներում, քանի որ արտացոլում է տեղական սոցիալական, քաղաքական, իրավաբանական և մշակութային տարբերությունները, ինչը դժվարացնում է միջազգային առևտուրը։ Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաները ջնջում են ավանդական սելեկցիայի և գենետիկ վերափոխման միջև տարբերությունը։

Նկատի ունենալով դա` հանձնախումբը խորհուրդ է տվել ստուգել գյուղատնտեսական մշակաբույսերի նոր տեսակները` անկախ դրանց ստացման եղանակից և կիրառելով գենոմային վերլուծություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:47
30 Նոյեմբերի 2022
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Ի՞նչ օգուտ կարող է տալ մեր օրգանիզմին արքայանարինջը
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
15:59
10 Նոյեմբերի 2022
Բարեկազմ մարմին 5 օրում. անհավանական դիետա
Կանանց ու աղջիկներին միշտ մտահոգում է մեկ հարց. ինչպե՞ս ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից
15:31
01 Նոյեմբերի 2022
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Անդրեն ամուսնության ռոմանտիկ առաջարկություն է արել սիրելիին. ՎԻԴԵՈ
12:35
24 Հոկտեմբերի 2022
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
Հայտնի է դեպրեսիայից փրկող իդեալական մթերքը
11:57
24 Հոկտեմբերի 2022
Առողջության միրգ. սալորի 5 օգտակար հատկությունները
Սալորի 5 օգտակար հատկությունները
11:25
24 Հոկտեմբերի 2022
Ինչպե՞ս են զայրանում կենդանակերպի նշանները
Ինչպիսի՞ն են կենդանակերպի նշանները բարկացած ժամանակ
10:15
24 Հոկտեմբերի 2022
Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել
Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
12:31
17 Հոկտեմբերի 2022
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում (ՖՈՏՈ)
44–օրյայի մասնակից հադրութցի մոդելը զբաղեցրել է երկրորդ տեղը  «Միսիս Եվրոպա 2022» միջազգային մրցույթում. ՖՈՏՈ
10:00
13 Հոկտեմբերի 2022
Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը
Ավարտվել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որը մեկնարկել էր 2020թ. օգոստոսին
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը