Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր հայկական առավոտը (ՖՈՏՈ)

10.07.2020, 14:29
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր հայկական առավոտը. ՖՈՏՈ
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր հայկական առավոտը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Reddit ծառայության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել և ցույց տվել, թե ինչպես է օրը սկսում:

Загружается новость ... "Лево"

Reddit-ի համահիմնադիրը օրը սկսում է հային հատուկ ավանդական ձևով՝ սև սուրճով:

Իր անձնական էջում հրապարակված լուսանկարում երևում է հայկական ավանդական գորգը, որի վրա էլ դրված է արևելյան սև սուրճով բաժակը:

«Հարգիր արհեստը»,- գրել է նա լուսանկարին կից:

Հիշեցնենք, որ Օհանյանը ավելի վաղ լուսանկար էր հրապարակել իր Instagram-ում, որտեղ ցուցադրել էր մեկ այլ հայկական գորգ, որը  տեղ էր գտել իր աշխատավայրում: -0-