Ալեքսիս Օհանյանն ու Acer–ի հիմնադիրը կայցելեն Հայաստան` մասնակցելու ՏՏ համաշխարհային համաժողովին (ՎԻԴԵՈ)
06.03.2019,
15:50
ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT) կմասնակցի 2000–2500 մարդ` աշխարհի 60 երկրից։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր Սթեն Շին կմասնակցեն հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության Facebook–յան էջում։
Սպասվում է, որ ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT) կմասնակցի 2000–2500 մարդ` աշխարհի 60 երկրից։ Համաժողովն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժ» կարգախոսով:
WCIT-ի հիմնական թեմաներն են դառնալու արհեստական ինտելեկտը, կիբերանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգը, խելացի քաղաքը և ՏՏ այլ թրենդներ:
Նաև ծրագրվում է քննարկել ոլորտի առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը:
Երևանում WCIT-ի մասնակցության իր բանավոր համաձայնությունն են տվել նաև Google-ի, Amazon-ի, Facebook-ի և այլ ընկերությունների հիմնադիրները:
WCIT – ն ավելի քան 2 հազար գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, անդրազգային կազմակերպությունների, ներդրողների և ականավոր գիտնականների բիզնես հաղորդակցությունների և գործառնությունների միջազգային հարթակ է: Ֆորումի ներկայացուցիչները քննարկում են հատվածի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, անցկացնում են B2B հանդիպումներ: Հայաստանը պաշտոնապես ընդունել է հաջորդ ֆորումը 2018 թվականի փետրվարին անցկացնելու էստաֆետը: