565.81
6.61
482.24
+20
Եղանակը Երևանում
Հայ

Աջափնյակի նախկին թաղապետը չարաշահել է լիազորությունները, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց

16:54
21 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, 2018թ. նոյեմբերից մինչև 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Загружается новость ... "Лево"
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված վարչական շրջանի նախկին ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը կազմվել էր նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցում առանց համապատասխան շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց հետո և ներկայացվել իրեն,  չի ուղարկել Երևանի քաղաքապետարան: Նա արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ նաև Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցում իրականացվող ինքնակամ շինությունների վերաբերյալ և. օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում հիշյալ աշխատակցի կողմից 2019թ. հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, Երևանի քաղաքապետարան արձանագրությունը չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես աշխատակցի կողմից թույլ տրված անփութության արդյունքում իրեն հանձնված չլինելու հետևանք:

«Իսկ վերջինիս կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019թ. դեկտեմբերին, փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթացը, ինչի արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:26
25 Սեպտեմբերի 2021
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
14:37
24 Սեպտեմբերի 2021
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. ներկայացնում ենք շատ պարզ ու արդյունավետ դիետա
12:06
23 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
Ինչպե՞ս և որքա՞ն ջուր խմել օրական` նիհարելու համար
20:23
18 Սեպտեմբերի 2021
Բացահայտվել է սրտի համար ամենաօգտակար մթերքը
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար մթերքը

13:00
17 Սեպտեմբերի 2021
Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է,ՎԻԴԵՈ
12:18
14 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ն YouTube–յան ալիքում ներկայացնում է «Սերունդների բախում» զվարճալի հաղորդաշարը. բաց չթողե′ք, հաստատ ուրախ է լինելու.ՎԻԴԵՈ
21:15
13 Սեպտեմբերի 2021
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը (ՎԻԴԵՈ)
«Էն աշխարհից հետ եկա հենց էս պրոցեսի շնորհիվ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառում է կատարել․ՎԻԴԵՈ
18:25
13 Սեպտեմբերի 2021
Դիետոլոգը նշել է սուրճի չարաշահման վտանգը
Հայտնի է սուրճի չարաշահման վտանգը
15:38
13 Սեպտեմբերի 2021
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի.ԱՆ–ն պարզաբանում է
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի
14:29
13 Սեպտեմբերի 2021
Դդմի օգտակար հատկությունները
Ներկայացնոմ ենք «ամենաաշնանային» բանջարեղենի օգտակար հատկությունները
19:37
09 Սեպտեմբերի 2021
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
Ինչպե՞ս տարբերել առողջարար չիրը վնասակարից
18:25
09 Սեպտեմբերի 2021
Աշնանային դիմակ դեմքի հիանալի տեսքի համար
Հաղորդում ենք անթերի տեսք դեմքի մաշկին. աշնանային դիմակ