435.48
4.36
404.42
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ահա թե ինչու է պետք ջուր խմել արթնանալուց անմիջապես հետո

20:50
17 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Արթնանալուց հետո ջուր խմելը տարածված է Ճապոնիայում: Չարժե անտեսել այդ օգտակար սովորությունը: Առավոտյան խմած ջուրը դրական ազդեցություն է գործում օրգանիզմում ընթացող բոլոր գործընթացների վրա:

Կանոնավոր ջուր խմելը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, բարելավում է մաշկի վիճակը և օգնում է նորմայի մեջ պահել նյարդային համակարգը, գրում է fitnessi.ru-ն:

Առավոտյան նախքան նախաճաշը ջուր խմելը բժշկական ազդեցություն էլ ունի: Այն օգնում է ազատվել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են շաքարախտը, ճարպակալումը, հորմոնալ դիսբալանսը, արտիրիտը, առիթմիան, միգրենը, երիկամների անբավարարությունը:

Загружается новость ... "Право"

Մի բաժակ գոլ ջուրն անհրաժեշտ է խմել արթնանալուց անմիջապես հետո: Առավոտյան աղիների դատարկումից հետո խորհուրդ է տրվում ևս մեկ բաժակ ջուր: Այժմ կարելի է նախաճաշել: Ստամոքսը մաքրվել է, ջուրը հասել է աղիներին, օրվա ընթացքում ավելի առույգ և թարմ զգացողություն կլինի:

Օրվա ընթացքում ևս շատ օգտակար է ուտելուց մոտ 30 րոպե առաջ երկու բաժակ գոլ ջուր խմել, բայց դանդաղ: Թեյն ու սուրճը նույնպես խորհուրդ է տրվում խմել նախքան ուտելը, ոչ թե հետո, որ չավելանա ստամոքսում չմարսված սննդի քանակն ավելորդ հեղուկի հաշվին:

Մարդիկ, ովքեր առավոտյան սկսում են ջուր խմել, վախենում են այտուցներից: Սակայն այտուցներն առաջանում են սխալ սննդակարգից և աղի չարաշահումից: Այնպես որ ջրի բալանսն օրգանիզմի համար բացառիկ օգտակար է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա