«Աերոֆլոտը» ավելացնում է Մոսկվա–Երևան չվերթերի հաճախականությունը

19.03.2025, 14:11
«Աերոֆլոտը» Մոսկվայից Երևան կկատարի մինչև 42 չվերթ շաբաթական
«Աերոֆլոտը» ավելացնում է Մոսկվա–Երևան չվերթերի հաճախականությունը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Աերոֆլոտը» ավելացնում է Մոսկվա–Երևան չվերթերի հաճախականությունը, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 18-ից գործարկվում է նոր երեկոյան չվերթ՝ SU1862/1863, և ավիաընկերությունը տվյալ ուղղությամբ իրականացնելու է օրական մինչև 5 չվերթ։

Հունիսի 30-ից կավելանա ևս մեկ ամենօրյա չվերթ՝ SU1864/1865, ինչի արդյունքում չվերթերի հաճախականությունը կհասնի օրական 6-ի ։

Այսպիսով, ամառային պիկ շրջանում «Աերոֆլոտը» Մոսկվայից Երևան կկատարի շաբաթական մինչև 42 չվերթ, ինչը 2024 թվականի ամռան համեմատ 20%-ով ավելի է։ Թռիչքների հաճախականության ավելացումը թույլ կտա ուղևորներին ավելի հարմար պլանավորել իրենց այլ թռիչքները «Շերեմետևոյում»՝ «Աերոֆլոտ» խմբի այլ ներքին չվերթերի հետ։

Մոսկվայից իրականացվող չվերթերից բացի, «Աերոֆլոտ» խումբը Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր է իրականացնում նաև Ռուսաստանի վեց մարզերից։ «Աերոֆլոտը» թռիչքներ է կատարում Երևան Միներալնիե Վոդիից և Եկատերինբուրգից, իսկ «Ռոսիա» ավիաընկերությունը՝ Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից և Վոլգոգրադից։