ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը փետրվարի 1–ից կվերադարձնի ոգելից խմիչքներն էկոնոմ կարգի չվերթերում, հայտնում է
ՏԱՍՍը` հղում անելով ընկերությանը։
«Փետրվարի 1–ին [ծրագրում ենք էկոնոմ կարգի կերակրացանկ վերադարձնել] գարեջուրը` 6 ժամից ավելի տևող ճվերթերում, գինի` ավելի քան 3 ժամ տևողությամբ մի շարք չվերթերում»,– ասել են «Աէրոֆլոտ»–ում։
«Աէրոֆլոտ»–ը ռուսական խոշորագույն ավիաընկերություն է, 2018 թվականի արդյունքներով, ընկերությունը տեղափոխել է 55.71 մլն մարդ։ -0-